Ֆրանսիայի խորհրդանիշ Էյֆելյան աշտարակի վրա, խաղերի մեկնարկից 50 օր առաջ, հունիսի 6-ի` լույս 7-ի գիշերը, տեղադրվել են օլիմպիական օղակները:
Այսօր առավոտյան արդեն խաղերի խորհրդանիշը զարդարում է Ֆրանսիայի և Փարիզի հպարտություն Էյֆելը։ Այն տեսանելի կլինի ամառային խաղերի բոլոր օրերին:
29 մետր լայնություն, 13 մետր բարձրություն ունեցող և միմյանց միահյուսված կոնստրուկցիան, չորս կռունկների ու ավելի քան երեսուն մարդկանց օգնությամբ, հանգրվանել է աշտարակի 15 մետր բարձրության վրա:
Հաջողությամբ փորձարկվել է նաև լուսավորության բարդ սխեման, որը թույլ կտա ցերեկը երևալ հինգ, իսկ երեկոյան և գիշերը՝ միայն սպիտակ գույներով:
Յուրաքանչյուր մարզահանդեսի ընթացքում օլիմպիական օղակները տեղադրվում են հյուրընկալող քաղաքի խորհրդանշական վայրերում: Օրինակ, 2012թ.՝ Լոնդոնի Թաուեր Բրիջում, 2016թ.՝ Ռիոյի Մադուրեյրա զբոսայգում, 2021թ.՝ Տոկիոյի Օդաիբա ծովածոցում . . .